4089 դիտում
19:40 25-05-2017
Մեկնարկել են Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի վերականգման աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 23-ին աշխատանքային այցով գ. Կարծախ էին մեկնել ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Հայոց ազգագրության թանգարանի գիտաշխատող Արգամ Երանոսյանը՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ներկայացուցիչների, հոգաբարձուների խորհրդի անդամ Գագիկ Վարդերեսյանի ուղեկցությամբ:
Առաջիկայում պլանավորված են տուն-թանգարանի հուշային հատվածի շինարարական աշխատանքներ, մասնավորապես` հողի շերտերի հեռացում և փտած գերանների փոխարինում նոր գերաններով, պատերի և տանիքի ամրացում:
Նախատեսվում է վերականգնել հուշային հատվածը՝ պահպանելով ազգագրական տեսանկյունից կարևոր արժեք հանդիսացող 19-20 դդ Ջավախքի հայկական ժողովրդական բնակարանի առանձնահատկությունները: Այս համատեքստում տարվող աշխատանքները ներառում են Կարծախ գյուղի և հարակից շրջանների 19-20 դդ պահպանված տների ուսումնասիրություն, ներքին կահավորանքի նախագծի պատրաստում և կենցաղային իրերի հավաքագրում:
Հիշեցնենք, որ Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրման ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝ ցուցասրահի հատված, որն իրականացվել է 2016թ.-ին, և բացումը տեղի է ունեցել նույն տարվա օգոստոսին, և հուշային հատվածի վերականգնում, որտեղ իր մանկության տարիներն է անցկացրել մեծն աշուղը: Երկրորդ հատվածի բացումը նախատեսված է սույն թվականի օգոստոսին:
[b]
Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի տնօրինություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
22408 դիտում
20:11 28-08-2017
Իր դռները բացեց Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածը
1577 դիտում
21:36 15-12-2014
Տեղի կունենա Ջիվանու տուն-թանգարանի ստեղծման հանձնաժողովի առաջին նիստը
1625 դիտում
20:05 16-12-2014
Գումարվել է Ջավախքի Կարծախ գյուղում Ջիվանու տուն- թանգարանի ստեղծման հանձնաժողովի նիստը. ֆոտոշարք
Այս բաժնից
988 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
703 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1063 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»