211652_close_icon
views-count154216 դիտում article-date 19:43 25-05-2017

Ողբերգական դեպք Երևանում. 13-ամյա տղան անզգուշաբար Դավիթաշենի կամրջից ցած է ընկել. նրա դին հայտնաբերել են փրկարարներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ երեխայի դին գտել են: Այս պահին սպասում են, որպեսզի ժամանեն ոստիկանության և քննչական բաժնի աշխատակիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը տղա է, ում ինքնությունը պարզվում է: Այս պահին դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ, սակայն երեխայի դին հայտնաբերվել է Արաբկիր վարչական տարածքում և պետք է ժամանի ոստիկանության Արաբկիրի բաժնի խումբը: *** 19:50 Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Գրիգոր Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր