82477 դիտում
14:18 26-05-2017
Որոշ ծնողներ իբրև թե լավություն են անում՝ 10-րդցիներին տրամադրելով արագընթաց ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 26-ի, հանրապետության ողջ տարածքում նշվում է Վերջին զանգը և մինչ այդ, ՀՀ Ճանապարհային ստիկնության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը կոչով դիմել էր ծնողներին, որպեսզի իրենց երեխաների անվտանգությունից ելնելով՝ մեքենաները չտրամադրեն նրանց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկվանից «Անվտանգ վերջին զանգ»-ի շրջանակում Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է կատարում հանրապետությունում, ինչի շնորհիվ էլ նախորդ տարիների համեմատ նվազել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվող այն ավտոմեքենաների թիվը, որոնց վարորդները 10-րդ դասարանցիներ են ու ուղևորներն էլ սովորույթի համաձայն՝ մարմնի կեսով մեկ կախվում են ավտոեմեքենաներից դուրս։
Սակայն, ցավոք, կան ծնողներ, որոնց ինչքան էլ ասես, մտածում են, որ «չպետք է երեխայի խաթրից դուրս գան» ու մեքենաները տրամադրում են 10-րդցիներին, ինչն էլ, որոշ դեպքերում, դառնում է վթարի պատճառ։
Այսօր՝ մայիսի 26-ին, Չարբախ թաղամասում մի քանի ավտոմեքենաներ իրար ուղեկցելով շրջում էին։ Ուղևորներն էլ, ովքեր երեխաներ էին, մարմնի կիսով չափ հայտնվել էին մեքենաներից դուրս։
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է այն վայ-ծնողներին, որ սթափվեն, հակառակ դեպքում ուշ կլինի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1721 դիտում
16:29 22-10-2014
Ուրիշի հարսով փեսուն լավություն եք անում. Հրանտ Բագրատյանը թեժացնում է ԱԺ քննարկումները
3221 դիտում
14:57 14-09-2021
Կարեն Վարդանյանը փրկության ձեռք է մեկնել Երևանի բուսաբանական այգուն՝ տրամադրելով 105 մլն դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ