1724 դիտում
16:29 22-10-2014
Ուրիշի հարսով փեսուն լավություն եք անում. Հրանտ Բագրատյանը թեժացնում է ԱԺ քննարկումները
Ուրիշի հարսով փեսուն լավություն եք անում: Այս մասին այսօր ԱԺ-ում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա նաեւ առաջարկեց. ««Եթե մի բան ենք անում, եկեք շնորհքով անենք: Բուհեր կան, դոկտորներ կան: Տնտեսագիտությունը վաղուց բոլոր հարցերի պատասխանները տվել է: Ո՞նց կարող ենք արտոնություն տանք՝ չիմանալով ում ու ինչքան ժամանակով: Եկամտահարկը, ո՞վ է տեսել, որ գա պետական բյուջե: Եկամտահարկը մնում է տեղում»,- նշեց ԱԺ պատգամավորը:
Արձագանքելով Հրանտ Բագրատյանի ասածին՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ կառավարությունը կհաստատի այն սահմանամերձ համայնքների ցանկը, որոնց արտոնություն կտրվի: Միաժամանակ համաձայնեց Հրանտ Բագրատյանի այն առաջարկի հետ, որ համայնքների լիիրավ կարողությունները ֆինանսական անկախությունն է:
«Վատ մեխանիզմը ներդրված է եղել ՏԻՄ օրենքի ընդունումից: Պետական եկամուտներից բացի, այլ եկամուտ չի գնում համայնքային բյուջե: Բյուջեն ունի հոսունայնություն: Դուք ինձնից լավ գիտեք: Ես դոկտոր չեմ ու չեմ էլ հավակնում լինելու»,- ավելացրեց Վարդան Այվազյանը:
Նմանատիպ նյութեր
13900 դիտում
15:45 26-03-2022
Հրանտ Բագրատյանը ՀՀ իշխանություններին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը
10675 դիտում
16:31 09-10-2014
Գագիկ Ծառուկյանը թեժացնում է աշունը. նա պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի պաշտոնում
82477 դիտում
14:18 26-05-2017
Որոշ ծնողներ իբրև թե լավություն են անում՝ 10-րդցիներին տրամադրելով արագընթաց ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված