3690 դիտում
09:17 27-05-2017
ԱԺ նախագահն իր աշխատակազմից կրճատել է 22 խորհրդականի և 16 օգնականի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր պաշտոնավարումը սկսել է պաշտոնանկություններով: Երեկ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ Բաբլոյանը տեղեկացրել է, որ օպտիմալացրել է ԱԺ նախագահի աշխատակազմն ու աշխատանքից ազատել 22 խորհրդականներից և օգնականներից 16-ին:
«Եթե ես ոտքս պետք է մեկնեմ իմ երկրի հնարավորությունների չափով, ապա պետք է ինքս օրինակ ծառայեմ, և նույնը պետք է խնդրեմ իմ գործընկերներին»,- երեկ ասել է նա՝ նաև նշելով ԱԺ աշխատակազմի, հանձնաժողովների փորձագետների օպտիմալացման անհրաժեշտության մասին:
Նկատենք, որ Աժ-ում այս տարիներին ձևավորվել է ԱԺ նախագահի խորհրդականների և օգնականների հսկա բանակ, երբ խորհրդարանի ամեն հաջորդ ղեկավար չի ազատել նախորդի կադրերին, բայց և աշխատանքի է տեղավորել իր մերձավոր շրջապատին:
Եվ այսպես՝ ԱԺ նախագահի խորհրդականներն են դարձել նաև մեծ հարստության տեր անձինք՝ Վահագն Գրիգորյանը, որ նաև զբաղված է նավթային բիզնեսով, «Միսս Հայաստան» մրցույթի անցկացմամբ, ԱԺ իրավաբանական վարչության նախկին աշխատակից, նախկին դատախազ Սեյրան Յուզբաշյանը և էլի շատերը: Ընդ որում, նրանց մի մասն այս ընթացքում ամիսներով չի ներկայացել աշխատանքի, բայց և ստացել է 400-500 հազար դրամ աշխատավարձ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
752 դիտում
18:22 01-07-2015
57 ՀԿ դիմել է ՀՀ Նախագահի աշխատակազմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին
906 դիտում
17:28 15-07-2015
ՀՀ Նախագահի աշխատակազմից տրամադրվող դրամաշնորհները խթանում են ակտիվությունը ՀԿ դաշտում. փորձագետ
Այս բաժնից
880 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
742 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»