743 դիտում
18:22 01-07-2015
57 ՀԿ դիմել է ՀՀ Նախագահի աշխատակազմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին
ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների հերթական մրցույթի ծրագրերի ընդունման վերջնաժամկետը լրացել է հուլիսի 1-ին: Նույն օրը տեղի ունեցավ մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվեցին
հայտատու կազմակերպությունների անունները:
Ընդհանուր առմամբ դրամաշնորհային մրցույթին դիմել է 57 հասարակական կազմակերպություն։ Այդ թվում 5 ՀԿ դիմել է մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված, 6-ը՝ Ցեղասպանություն, 10-ը՝ գյուղական համայնքների խնդիրներին առնչվող, 4-ը՝ վերարտադրողական առողջությանը, 21-ը՝ բնապահպանության ոլորտին, 11-ը՝ ծխելու դեմ պայքարին վերաբերող անվանակարգերին։
Հատկանշական է, որ 57 կազմակերպությունների մի մեծ մաս առաջին անգամ է դիմում Երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթին։
Առաջիկա օրերին մրցութային հանձնաժողովի անդամները կուսումնասիրեն հայտերը, հրավիրվելիք նիստերում կքննարկվեն ներկայացված ծրագրերը։
Նշենք, որ 2015թ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպություն, արդեն իսկ հայտարարել է դրամաշնորհների հատկացման 4 մրցույթ հասարակական կազմակերպությունների համար։
Նմանատիպ նյութեր
804 դիտում
18:14 04-03-2014
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 86 ՀԿ
1198 դիտում
16:54 30-09-2014
2014թ. ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 210 ՀԿ
1065 դիտում
15:38 17-03-2015
45 ՀԿ դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին
Այս բաժնից
661 դիտում
21:39 23-10-2024
Արմավիր քաղաքի որոշ հասցեներում ջուր չի լինի
721 դիտում
21:23 23-10-2024
Հարվարդի համալսարանում ներկայացվել են Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքները
1048 դիտում
20:58 23-10-2024
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային ահաբեկչության կապակցությամբ