211652_close_icon
views-count3024 դիտում article-date 13:15 27-05-2017

Թրամփի խորհրդական փեսան գաղտնի շփումներ է ունեցել ՌԴ դեսպանի հետ. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական փեսան՝ Ջարեդ Քուշները, թաքցրել է, որ քննարկումներ է անցկացրել Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, հայտնում է BBC-ն։ Գործակալությունը նշում է, որ քննարկվել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև գազտնի կապ ստեղծելու հնարավորությունը։ Իր հերթին Reuters գործակալությունը հայտնում է, որ Քուշների և Կիսլյակի շփումները տեղի են ունեցել 2016 թվականից սկսած։ Վերջինս, ըստ տարբեր աղբյուրների, առնվազն 3 անգամ 2016 թ-ի ապրիլից մինչև նոյեմբեր ամիսը խոսել է Կիսլյակի հետ։ Washington Post պարբերականն էլ գրում է, որ հանդիպումներից մեկին ներկա է գտնվել նաև հայտնի պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլիննը։

Նմանատիպ նյութեր