3121 դիտում
15:38 27-05-2017
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է Թրամփին դուրս չգալ Կլիմայի փոփոխության հարցերով փարիզյան համաձայնագրից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին չհեռանալ Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրից։ Այն ստորագրած պետությունները պետք է կրճատեն մթնոլորտ արտանետվող ածխածնային երկօքսիդների ծավալը, հաղորդում է BBC-ն։
Այդուհանդերձ, նա նշել է, որ համաձայնագիրը կշարունակի գործել, եթե նույնիսկ Թրամփը հրաժարվի դրանից։
«Ես գտնում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը ներգրավված մնա դրանում, սակայն աշխարհի վերջը չի լինի եթե նա հեռանա համաձայնագրից։ Անկախ որևէ պետության դիրքորոշումից, բոլորն էլ պետք է հետևեն այդ ուղղությանը»,-BBC-ին տված հարցազրույցում ասել է ԳՖուտերրիշը։
Նշենք, որ փարիզյան համաձայնագիրը նախատեսում է մթնոլորտ արտանետվող գազերի կրճատում, ինչպես նաև մինչև 2020 թվականը զարգացող երկրներին 100 մլրդ դոլարի հատկացում, որպեսզի վերջիններս ևս կարողանան պայքարել էկոլոգիական խնդիրների դեմ։
Նմանատիպ նյութեր
1987 դիտում
12:44 02-06-2017
Հիլարի Քլինթոնը խստորեն քննադատել է Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշումը
4418 դիտում
15:39 05-08-2017
ԱՄՆ-ն սկսել է Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրից դուրս գալու գործընթացը
2188 դիտում
15:59 04-10-2016
Եվրախորհրդարանը վավերացրել է Կլիմայի փոփոխության հարցով փարիզյան համաձայնագիրը
Այս բաժնից
643 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
547 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
652 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ