8160 դիտում
21:58 28-05-2017
Ճապոնիան Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների սեփական փաթեթ է պատրաստում
Ճապոնիան Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների սեփական փաթեթ է պատրաստում վերջին երկու շաբաթներին Փխենյանի իրականացրած բալիստիկ հրթիռների արձակումների հետ կապված: Այդ մասին հայնում է ճապոնական NHK հեռուստաընկերությունը:
Հեռուստաալիքը նշում է, որ Ճապոնիան կաշխատի պնդել ՄԱԿ ԱԽ-ի կողմից նոր պատժամիջոցների ընդունման հարցում, ինչի համար հույս ունի ստանալ Ռուսաստանի և Չինաստանի աջակցությունը, բայց քանի որ ի տարբերություն ԱՄՆ-ի՝ այս երկու երկրները առաջնայնություն են համարում երկխոսություն վարելը, Տոկիոն սկսել է Հյուսիսային Կորեայի դեմ սեփական պատժամիջոցների քննարկումը:
Ճապոնիայոում Հյուսիսային Կորեայի դեմ գործող պատժամիջոցների համաձայն՝ արգելած է լաստանավային հաղորդակցությունը երկու երկրների միջև, Հյուսիսային Կորեայի նավերի մուտքը Ճապոնիայի նավահանգիստներ, ինչպես նաև բոլոր տեսակի ներկրումներն ու արտահանումները:
Նախատեսվում է նավերի զննության համակարգում լրացուցիչ պարամետրեր ներդնել՝ բացի արգելված սարքավորման և մասնիկների արդեն գոյություն ունեցող ցանկից:
Նմանատիպ նյութեր
1505 դիտում
10:12 27-02-2015
Ճապոնիան մտադիր է երկարաձգել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ժամկետը
1080 դիտում
14:35 31-03-2015
Ճապոնիան 2 տարով երկարացրել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ժամկետը
1943 դիտում
15:44 02-04-2022
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
Այս բաժնից
1126 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են