2843 դիտում
16:04 29-05-2017
ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման աշխատանքների 2/3-ը մոտենում է ավարտին
Նախարար Աշոտ Մանուկյանի գլխավարությամբ տեղի է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցել են նախարարության, ինչպես նաև համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարներ։
Մասնավորապես, քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումներին, մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։
Ներկայացվել են այս տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքները, անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին։
Կարևորվել է նախատեսված միջոցառումներն ըստ ժամանակացույցի և բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունը։
Նիստի արդյունքերով տրվել են համապատասխան հանձնարարականներ։
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով պլանավորված աշխատանքների երկու երրորդը մոտենում է ավարտին: Նախատեսված 205 մլն դոլարի փոխարեն ծախսվել է 136 մլն դոլար։ Խնայողությունը կազմել է շուրջ 34 տոկոս։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան