13470 դիտում
22:59 29-05-2017
Ազատամարտիկների դաշտը պետք է մաքրել, «ասֆալտի, պալատի ազատամարտիկները» հաց են խլում. Սեյրան Չիլինգարյան. Tert.am
Ազատամարտիկների դաշտը պետք է մաքրել, սահմանազատել ասֆալտի, պալատի, թալանող, իրական ազատամարտիկի հացը խլող ազատամարտիկներին իրական ազատամարտիկներից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նորաստեղծ «Ֆիդայի» ՀԿ նախագահ, ազատամարտիկ, «Տավուշի արծիվ» անունով հայտնի Սեյրան Չիլինգարյանը:
«Ֆիդայիններ անվամբ մտնելով հասարակական դաշտ՝ պետք է բարձր պահենք ժամանակին հակառակորդին ահուսարսափի մեջ պահող ֆիդայինի անունն ու արժանապատվությունը: Պետք դիմենք Պաշտպանության նախարարությանը, որպեսզի օրենքում հստակեցնենք՝ ինչ է ազատամարտիկ ասվածը, ով է ազատամարտիկը և ում պետք է արտոնություններ, մեդալներ տալ։ Ես էլ բազմաթիվ մեդալներ ունեմ, տեսնում ես մարդկանց, որ մեծ հաշվով պատերազմին չեն էլ մասնակցել, բայց մինչև ոտքերը մեդալներ են կրում՝ արժեզրկելով դրանք»,-մանրամասնեց նա:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/05/29/freedom-fighter/2386879]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1669 դիտում
21:57 20-09-2023
Ամո՛թ էն արցախցուն, որ Հայաստանում է ու այստեղ չի. ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ armlur.am
Այս բաժնից
814 դիտում
14:22 30-01-2025
Փորձնական ծրագիր Երեւանում. 0-2 տարեկան երեխաների խմբեր կբացվեն մանկապարտեզներում
2554 դիտում
13:42 30-01-2025
Եթե մինչև փետրվարի 1-ը չակտիվացնեք ձեր էլեկտրոնային ստորագրությունը, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով