8729 դիտում
13:39 30-05-2017
Ավտովթար Երևանում. ԵԿՄ շենքի դիմաց Opel-ը բախվել է մայթեզրին, իսկ հետո՝ հարակից բետոնին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 22 հասցեի դիմաց՝ Երկրապահ կամավորականների միության շենքի մոտ, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ՝ 56-ամյա Հրանտ Մարգարյանը, ըստ նախնական տեղեկությունների, իր վարած ПАЗ 32053 մակնիշի ՊՆ 3202 համարանիշի ավտոմեքենայով աջ է մանրևել, ինչի հետևանքով Ավան Առինջ 2-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 32-ամյա Արամայիս Առաքելյանը իր վարած Opel մակնիշի 35 DQ 453 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին ու հարակից բետոնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց;
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ПАЗ-ի վարորդ Հ. Մարգարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես անձնակազմի փոխադրման գումարտակի վարորդ, իսկ Opel-ի վարորդ Ա. Առաքելյանը «Գրանդ Դիլինդ» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+