211652_close_icon

Ռուսական ուժերը հրթիռային վարժանքների համար փակել են Սիրիայի ափամերձ ջրային տարածքը

views-count2446 դիտում article-date 15:00 30-05-2017
Ռուսաստանի ռազմածովային ուժերը ուսումնամարզական հրթիռային փորձարկումներ կանցկացնեն Միջերկրական ծովի արևելյան միջազգային հատվածում՝ Սիրիայի ափերից ոչ հեռու։ Այդ մասին հաղորդում է Interfax-ը։ Դրա հետ կապված՝ Միջերկրական ծով են ուղարկվել ավիացիոն ուժեր, որոնք նախազգուշական ազդանշաններ են ուղարկում նշված ջրերում գտնվողներին։ Վարժանքները կանցկացվեն մայիսի 29-ից հունիսի 4-ը։ Մայիսի 23-ին ՌԴ ՌԶՕՈՒ-ի կողմից Միջերկրական ծովում վարժանքներ է սկսել, որոնց ներգրավված են Սևծովյան նավատորմի նավերը, «Ծովակալ Գրգորովիչ» և «Ծովակալ Էսսեն» նորագույն ֆրեգատները, առափնյա անվտանգության այլ նավեր։

Նմանատիպ նյութեր