211652_close_icon
views-count7801 դիտում article-date 19:42 30-05-2017

20-ամյա ստաժ ունեցող դատախազներն ու դատավորները կարող են աշխատել և չզրկվել բարձր թոշակից

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց դատաիրավական համակարգում 20-ամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցների մասին նախագիծը՝ թույլատրելով նրանց շարունակել աշխատել համակարգում: «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն ընդունվեց 55 կողմ և 25 դեմ ձայների հարաբերակցությամբ: Մինչ այս փոփոխությունը 20-ամյա ստաժ ունեցող քննիչները, դատախազները, դատավորները դիմում էին գրում և աշխատանքից ազատվում, որպեսզի չկորցնեն երկարամյա թոշակի անցնելու հնարավորությունը: Այդ թոշակը երկու անգամ բարձր է սովորական թոշակից, մոտ է նրանց աշխատավարձին: Այս փոփոխությամբ այդ աշխատողներին հնարավորություն է տրվում շարունակել աշխատել՝ չկորցնելով երկարամյա թոշակ ստանալու հնարավորությունը: Այիսնքն՝ ցանկացած պահի աշխատանքից ազատվելիս նրանք կստանան երակարմա թոշակը:

Նմանատիպ նյութեր