211652_close_icon
views-count2478 դիտում article-date 11:39 31-05-2017

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի քրդական ուժերին զենք-զինամթերքի մատակարարելու գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող քուրդ գրոհայիններին զենք և զինամթերք մատակարարել, հաղորդում է Reuters-ը։ Վերջիններս պատրաստվում են մասնակցել Ռաքքա քաղաքը ահաբեկիչներից ազատագրելու օպերացիային։ Քաղաքը 2014 թվականի հունվարից գտնվում է ԻՊ գրոհայինների վերահսկողության տակ և համարվում է ջ գլխավոր հանգրվանը։ Ահաբեկիչներն այն «հռչակել են ԻՊ-ի մայրաքաղաք»։ Գրոհին աջակցելու են ամերիկյան օդուժի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը, որոնց կազմում հանդես են գալիս և քրդական ջոկատները։

Նմանատիպ նյութեր