211652_close_icon
views-count1485 դիտում article-date 22:36 06-08-2019

ԱՄՆ-ը զենք է հանձնել Սիրիայի քրդական կազմավորումներին. Al Hadath

Միացյալ Նահանգները Իրաքի հետ սահմանով խոշոր խմբաքանակի զենք է փոխանցել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կազմավորումներին, որոնց մեծամասնությունը կազմում են քրդերը: Այդ մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը: Ըստ տեղեկությունների՝ ավելի քան 200 բեռնատարներից և զրահափոխադրամիջոցներից բաղկացած շարասյունն ուղևորվել է ռազմաբազաներ, որոնք տեղակայված են Սիրիայի հյուսիս-արևելքի Հասեքե նահանգում: Հեռուսատաալիքի փոխանցամբ՝ զենքի փոխադրումը դարձել է Եփրատի արևելքում ռազմական գործողությանը թուրքական բանակի նախապատրաստվելու պատասխանը: Թուրքական զինվորական աղբյուրն Al Hadath-ին ավելի վաղ հայտնել էր, որ այդ գործողությունը կսկսվի մուսուլմանական Իդ ալ Ադհա զոհաբերության տոնից (Ղուրբան-Բայրամ), հետո, որը կավարտվի օգոստոսի 14-ին:

Նմանատիպ նյութեր