3349 դիտում
10:33 31-05-2017
Ո՞ր արժանիքի համար են Արտեմ Ասատրյանին վերանշանակելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև կառավարության կազմը գրեթե ամբողջովին պատրաստ է, սակայն Սերժ Սարգսյանը դեռ չի նշանակել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին: ՀՀԿ-ականները, իհարկե, պնդում են, որ Արտեմ Ասատրյանը շարունակելու է պաշտոնավարել և նշանակման մասին հրամանագիրն առաջիկայում կհրապարակվի:
Քանի որ Արտեմ Ասատրյանի ղեկավարած նախարարությունում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ բացահայտվեցին, «Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ ո՞ր արժանիքի համար են Ասատրյանին վերանշանակելու:
«Մամուլում բարձրաձայնված սկանդալները հիմք չեք ընդունի: Իրավապահ մարմինները երբ որ դրանց հիմնավոր պատասխան կտան, հիմքեր համարեք դրանք»,- ասաց նա: Մեր հարցին, թե կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ ձերբակալություններ ևս եղել են, Բաղդասարյանն ասաց. «Արտեմ Ասատրյանի աշխատանքից մենք գոհ ենք, նա աշխատում է բարձր հնարավորություններով, և ապագան ցույց կտա նրա աշխատանքի արդյունքները»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1417 դիտում
10:06 13-03-2015
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին
1747 դիտում
20:38 11-10-2024
Իտալիայում ՀՀ դեսպանին «Արժանիքի հավաստագիր» է շնորհվել՝ երկկողմ հարաբերություններում ներդրումի համար
784 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը