211652_close_icon

«Մենք ուզում ենք, որ դուք մարզերում դառնաք մեր ծրագրերի իրականացման առաջատարները». Լևոն Ալթունյան

views-count1719 դիտում article-date 16:20 31-05-2017
Բժշկական ի՞նչ ծառայություններ են ընդգրկվելու մոտ 620 հազար սոցիալապես անապահով բնակչության հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթներում, ե՞րբ երկրում կներդրվի պարտադիր բժշկական ապահովագրությունը, համակարգում քանի՞ կլինիկական ուղեցույց և գործելակարգ կներդրվի մինչև 2021թ.` այս և էլի մի շարք հարցեր էին հետաքրքրում Գեղարքունիքի մարզի երիտասարդ մասնագետներին։ Նախարար Լևոն Ալթունյանը հանգամանալից պատասխաններ ու պարզաբանումներ տալով` միաժամանակ փորձել է ճշտել նրանց մոտեցումները ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Մարտունու բժշկական կենտրոնի երիտասարդ դիմածնոտային վիաբույժ Դավիթ Խաչատրյանը ողջունելով էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը` հետաքրքրվել է հեռաբժշկության զարգացման հնարավորություններով։ Լևոն Ալթունյանը ծանոթացրել է նաև այդ ծրագրին։ Գեղարքունիքի մարզի երիտասարդ մասնագետների հետ քննարկվել են նաև Հայաստանում պալիատիվ ծառայության և խնամքի կենտրոնների ներդրման ծրագիրը։ Նախարարը նշել է, որ այդ ծրագրերում կընդգրկվեն օպտիմալացման արդյունքում կրճատված բուժաշխատողները։ Նրանց մի մասն էլ` վերապատրաստվելով, կաշխատեն որպես նեղ մասնագետներ։ Հանդիպման ընթացքում կարևովել է մասնագիտական ասոցիացիաների գործունեության ակտիվացումը հատկապես մարզերում։ Միաժամանակ, առաջարկ է հնչել ուժեղացնելու մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոցների և առաջատար մասնագետների կապը մարզային բժշկական կենտրոնների հետ։ Նախարարը ծանոթացրել է այս ուղղությամբ տարվող աշխատանքներին։ «Մենք ուզում ենք, որ դուք մարզերում դառնաք մեր ծրագրերի իրականացման առաջատարները։ Ես տեսնում եմ, որ դուք դա կարող եք»,-նշել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Նմանատիպ նյութեր