2498 դիտում
18:06 31-05-2017
Մեկնարկեցին Աստանա-Երևան-Աստանա երթուղով թռիչքները
«Զվարթնոց» օդանավակայանն այսօր՝ մայիսի 31-ին, ընդունեց ղազախական «Սկատ» ավիաընկերությանը, որն Աստանայից Երևան իր առաջին կանոնավոր չվերթն իրականացրեց:
«Սկատ» ավիաընկերության ներկայացուցիչները, խոսելով նորաբաց չվերթի մեկնարկի մասին, նշեցին, որ այն համընկնում է ավիաընկերության գործունեության ծավալման 20-ամյակի հետ:
Ավիաընկերության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ Աստանա-Երևան-Աստանա երթուղին պահանջված կլինի ինչպես Ղազախստանի, այլնպես էլ՝ Հայաստանի բնակիչների համար, կխթանի երկու երկրների տնտեսական, դիվանագիտական կապերի և զբոսաշրջության զարգացմանը:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը, կարևորելով ավիաընկերության՝ նոր երթուղու բացումը, նշեց «Սկատ» ավիաընկերության՝ հայկական շուկայում ամուր հիմքեր ունենալը և օդային կապակցվածության ընդլայնումը: Աննա Չոբանյանը, ողջունելով երթուղու շահագործումը, նաև շեշտեց, որ ավիաընկերության կողմից իրականացվող ծրագրերը հայկական շուկայում ընդլայնվում են՝ արձանագրելով նորանոր հաջողություներ ավիացիայի ոլորտում:
Ընկերության ներկայացուցիչները ներկայացրին նաև ընկերության կողմից առաջարկվող գնային քաղաքականությունը, մատուցվող ծառայությունները և չվերթների հաճախականությունը:
Հիշեցնենք, որ Աստանա-Երևան-Աստանա երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3235 դիտում
20:57 11-05-2017
Մայիսի 31-ից կմեկնարկեն Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները
2136 դիտում
12:33 29-12-2018
Scat Airlines-ը ժամանակավորապես դադարեցնում է Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից