211652_close_icon

Այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Ջոն Լենոնը երեք մարդ են սպանել

views-count8249 դիտում article-date 22:30 31-05-2017
Լիվերպուլում` բրիտանացի ռոք-երաժիշտ Ջոն Լենոնի տանը երեք մարդ են սպանել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ` ուշ երեկոյան: Կնոջ և երկու երեխաների դիերը հայտնաբերել են պատահաբար: Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ տնից գազի արտահոսք կա: Ջոն Լենոնն այդ տանն ապրել է առաջին կնոջ հետ մինչև 1963թվականը: Հարևաններն ասել են, որ երգչի երկրպագուները հաճախ էին գալիս այդ տուն: Սպանության կասկածանքով տեղի քաղաքացի է ձերբակալվել: Այլ տեղեկություններ ոստիկանությունը չի տվել:

Նմանատիպ նյութեր