211652_close_icon
views-count3491 դիտում article-date 15:12 01-06-2017

Հունիսի 4-ին Արիանա Գրանդեն նոր համերգ կտա Մանչեսթրում. տոմսերը վաճառվել են 6 րոպեում

Երգչուհի Արիանա Գրանդեն հունիսի 4-ին բարեգործական համերգով հանդես կգա Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում։ Ինչպես հաղորդում է Telegraph-ը, տոմսերը վաճառվել են ընդամենը 6 րոպեում։ Վաճառքը մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 10։00-ին, իսկ 6 րոպե անց այլևս տոմս չի մնացել։ Ի դեպ, Մանչսեթրում օրեր առաջ Արիանա Գրանդեի մենահամերգին ներկա գտնված մարդկանց անվճար տոմսեր կտրվեն կայանալիք համերգի համար։ Սպասվում է, որ համերգից ստացվելիք եկամուտը կկազմի 2 մլն եվրո։ Հասույթը հատկացվելու է ահաբեկչության զոհերի ընտանիքներին ու տուժածներին։ Համերգին ներկա կգտնվեն նաև Ջասթին Բիբերը, Քեթի Փերրին, Մայլի Սայրուսը, Ֆարելլ Ուիլյամսը, Աշերը, Coldplay-ը, Take That-ը։

Նմանատիպ նյութեր