211652_close_icon
views-count2724 դիտում article-date 13:49 02-06-2017

Հարկադիր կատարման ծառայությունում ևս նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Հարկադիր կատարման ծառայությունն ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով ներգրավված թվով 150 երեխաների համար կազմակերպել է ուրախ մանկական միջոցառումներ ու հանձնել նվերներ: Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Գյումրի քաղաքից: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը Ծառայության ղեկավար կազմի որոշ անդամների հետ այցելել է Ծառայության Շիրակի մարզային բաժին՝ անձամբ շնորհավորելու երեխաների տոնը: Նախքան տոնական միջոցառման մեկնարկը՝ Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային բաժնի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում Ծառայության ղեկավարին են զեկուցվել Շիրակի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթների ընթացքի և կատարված այլ աշխատանքների մասին, որոնց վերաբերյալ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ: Ծառայության Շիրակի մարզային բաժնի բակում կազմակերպված ուրախ տոնական միջոցառման ընթացքում երեխաներին ողջունել և շնորհավորել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, ով իր խոսքում նշել է. «Սիրելի՛ երեխաներ, մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, առողջություն, երջանկություն, խաղաղ երկինք: Դուք եք կերտելու մեր երկրի ապագան: Մաղթում եմ ձեզ բազում հաջողություններ՝ կյանքում իրագործելու և հնարավոր դարձնելու ձեր բոլոր երազանքներն ու նպատակները»: Այնուհետ երեխաներին են հանձնվել նվերներ, որից հետո նրանք հարկադիր կատարողների ուղեկցությամբ այցելել են Գյումրիի Բագրատունյաց հրապարակ՝ դիտելու ուրախ տիկնիկային ներկայացում: Տոնական միջոցառումների շարքը շարունակվել է նաև Երևանում: Հարկադիր կատարման ծառայության վարչական շենքում հունիսմեկյան ուրախ միջոցառմանը ներկա է եղել 5-12 տարեկան թվով 35 երեխա: Ծառայության հրավերով երեխաների տոնն ավելի ուրախ են դարձրել հեքիաթների հերոսները: Միջոցառման ընթացքում երեխաներին ողջունել և շնորհավորել է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Միրիջանյանը՝ մաղթելով երեխաներին անհոգ և ուրախ մանկություն և ամենայն բարիք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր