211652_close_icon

Աֆղանստանի մայրաքաղաքում բողոքի ցույցեր են. ընդդիմությունը ահաբեկչական պայթյունից հետո պահանջում է կառավարության հրաժարականը

views-count3057 դիտում article-date 16:12 02-06-2017
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում բողոքի մեծ ցույց է ընթանում առավոտից, հաղորդում է Reuters գործակալությունը։ Ակցիան կազմակերպել են երկրի ընդդիմադիր ուժերը։ Ցուցարարները պահանջում են, որպեսզի կառավարության ղեկավար Աշրաֆ Ղանին հրաժարական տա երեկվա խոշոր ահաբեկչությունից հետո։ Ոստիկանությունը փորձում է օդ կրակելու միջոցով զսպել ցուցարարներին։ Քաբուլի փողոցներ են դուրս եկել հազարից ավելի քաղաքացիներ և երթով շարժվել են դեպի Գերմանիայի դեսպանատնից ոչ հեռու գտնվող տարածքը, որտեղ երեկ տեղի է ունեցել պայթյունը։ Հիշեցնենք, որ երեկվա խոշոր ահաբեկչությունը խլել է 90-ից ավելի մարդու կյանք։

Նմանատիպ նյութեր