211652_close_icon
views-count3064 դիտում article-date 17:54 02-06-2017

Զբոսաշրջիկներն այս տարի ավելացել են․ ԱՎԾ

Ազգային վիճակագրական ծառայությունը նոր տվյալներ է հրապարակել այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների վերաբերյալ։ Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2017թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 1․298․533 զբոսաշրջիկ կամ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2%-ով։ 2017թ. հունվար-մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 26.1%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 14.2%-ը` ԵՄ երկրներին, և 59.7%-ը` այլ երկրների։ Այս տվյալները ստացված են՝ ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների։ Ի դեպ՝ հյուրանոցներում հանգրվանած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, աճել է 36.2%-ով։ Ամենից շատ աճել է Կանադայից (3 անգամ) և Իտալիայից (2.4 անգամ) ժամանած զբոսաշրջիկների թիվը։ Սակայն, չնայած այս աճին, այդ երկրներից ժամանած զբոսաշրջիկների կշիռն ընդհանուր թվի մեջ շարունակում է փոքր մնալ՝ համապատասխանաբար՝ 3.7% և 1.1%: Իսկ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն Իրանից ժամանած զբոսաշրջիկները՝ 29.5%: Սա պայմանավորված է Նովրուզ-Բայրամի օրերին իրանցի զբոսաշրջիկների ներհոսքով, ինչն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2016-ին Իրանին բաժին էր ընկնում զբոսաշրջիկների 23.2%-ը։ [img]http://shamshyan.com/ups/images/0784240001496399569630862.png[/img]

Նմանատիպ նյութեր