211652_close_icon
views-count6948 դիտում article-date 22:18 02-06-2017

8000 աշակերտ անվճար այցելել է թատրոններ և թանգարան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ իրականացված «Մշակութային ծրագիր՝ դպրոցականների համար» նախագծի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 8000 աշակերտներ հնարավորություն են ունեցել անվճար այցելելու Երևանի պատմության թանգարան, ինչպես նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոններ: Ծրագրում ընդգրկվել էին բարձր առաջադիմություն ունեցող և տարբեր մրցույթներում ու փառատոներում հաղթած աշակերտներ: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ ծրագրի նպատակը դպրոցականներին մայրաքաղաքի մշակութային արժեքներին ծանոթացնելն ու նրանց գեղագիտական դաստիարակությանը նպաստելն էր:

Նմանատիպ նյութեր