211652_close_icon
views-count1462 դիտում article-date 12:20 25-04-2019

370 հազար աշակերտներ կարող են անվճար այցելել համերգասրահներ և թատրոններ. նախարար

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, որ անցած շաբաթ մեկնարկել է նախագիծ, որը ենթադրում է 370 հազար աշակերտների այցելություններ համերգասրահներ, թատրոններ, պատկերասրահներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս տարի ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին հնարավորություն են տալիս՝ հարկատուների միջոցների հաշվին տարին մեկ անգամ այցելել թանգարան, համերգասրահ, թատրոն: Նա կարևորեց, որ ուսուցիչները ևս ներառված են նախագծում: Նախարար Հարությունյանը կոչ արեց ծնողներին, ուսուցիչներին խրախուսել աշակերտներին գրանցվել էլեկտրոնային հարթակում և այցելել մշակութային հաստատություններ: Նախարարը տեղեկացրեց, որ նախագիծը պիլոտային է։

Նմանատիպ նյութեր