211652_close_icon
views-count36832 դիտում article-date 22:38 02-06-2017

ՊանԱրմենիան մեդիա դպրոցի առաջին շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները. նրանց լսելով, հավատում ես՝ «Լրատվությունը Հայաստանում չի մեռնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 2-ին, Արմենիա հեռուստաընկերության բակում տեղի ուեցավ ՊանԱրմենիան մեդիա դպրոցի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Մինչ դիպլոմները կհանձնեին շրջանավարտներին, ելույթներով հանդես եկան հայաստանյան լրատվական դաշտում հայտնի ու սիրված հեղինակներ՝ Գնել Նալբանդյանը, Հրաչ Քեշիշյանը, Արտակ Ալեքսանյանը, Էդուարդ Քալանթարյանը, Զոհրաբ Հարոյանը, Կոնստանտին Նակալյանը: Միջացառումը վարում էր Արմենիա հեռուստաընկերության սիրված հաղորդաշար «Քոմենթս»-ի հեղինակ և վարող Արմեն Թադևոսյանը: Լսելով շրջանավարտների կենդանի խոսքը, գալիս ես այն եզրակացության որ լրատվական դաշտը՝ հանձինս Պանարմենիան մեդիա դպրոցի՝ չի մեռնի: Շրջանավարտները, որոնց մեջ են լրագրողներ, օպերատորներ, մոնտաժողներ, մարզական մեկնաբաններ, ասում էին, որ հպարտ են, որ սովորել են նշված դպրոցում ու երբեք հուսախաբ չեն անի մարդկանց: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 357+
357+

Նմանատիպ նյութեր