211652_close_icon
views-count3838 դիտում article-date 10:28 03-06-2017

Հնարավոր է ներքաղաքական լարում տեղի ունենա, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավար­ման ժամկետը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««ժամանակ»-ի զրուցակիցն է անկախ վերլուծաբան, Սանկտ Պետերբուրգի պետա­կան համալսարանի քաղաքա­կան աշխարհագրության ամբի­ոնի ասպիրանտ էդգար Վար­դանյանը: [b]-Պարոն Վարդանյան, ինչ­պե՞ս եք գնահատում Հայաս­տանում առկա իրավիճակը: Հերթական ընտրություններ կլինեն հինգ տարի հետո, բայց արդյո՞ք այս տարիների ընթացքում հասարակությու­նը կհամակերպվի, և արտաընտրական զարգացումներ, ֆորս-մաժորներ չե՞ն լինի:[/b] -Անկայուն քաղաքական և տնտեսական համակարգ ունե­ցող երկրներում ֆորս-մաժորներ լինելու հավանականությու­նը միշտ էլ մեծ է: Հայաստանն այդպիսի երկիր է, և այստեղ կա մեծ անջրպետ՝ հռչակված գաղափարների և իրականության միջև: Կա նաև հանրության մի զգալի հատված, որ այս ամենը չի ընդունում և անընդհատ վի­ճարկում է առկա խաղի կանոն­ները: Նաև մենք տեսնում ենք, որ իշխանության ներսում անընդհատ տեղի են ունենում գործընթացներ՝ իշխանության վերարտադրության, իշխանու­թյան ամրապնդման ուղղությամբ: Այդ գործընթացները շատ դեպքերում բավականին կոնֆլիկտային են, շատ հաճախ էլիտայի տարբեր ներկայացուցիչներ բախվում են իրար, և որոշակի օպերացիաների ար­դյունքում է հնարավոր լինում որոշակիորեն կայունացնել իրավիճակը: Հասկանալի է, որ ֆորս-մաժորների համար տարբեր գոր­ծոններ են հարկավոր, դրանք անկանխատեսելի են, և հենց դրա համար են կոչվում ֆորս-մաժորներ: Թե ինչ զարգացում­ներ կարող են լինել՝ մենք հիմա կարող ենք միայն մոտավոր սցենարներ ընդգծել: Նախ հնարավոր է ներքաղաքական լարում տեղի ունենա այն ժա­մանակ, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավար­ման ժամկետը: Չնայած այն փաստին, որ ընտրական ցիկլ չկա, փոխվելու է երկրի ղեկա­վարը: Ինչո՞ւ եմ ասում, որ լարումներ են հնարավոր, որովհետև նախ և առաջ մինչ այժմ հայտարարված չէ, թե ով է լինելու վարչապետ, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու ներկայիս նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր