ԱՄՆ-ն հերքել է սիրիական Ռաքքան ազատագրելու արշավ սկսելու մասին լուրը
ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի շտաբից հերքել են սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրմանն ուղղված ռազմարշավի նոր փուլ սկսելու մասին լուրերը: Այդ մասին գրում է Газета-ն:
«Ոչ, մենք չենք կարող հաստատել, որ արշավն սկսվել է, և մենք չենք քննարկում հետագա գործողությունները»,- ասել է միջազգային կոալիցիայի մամլո ծառայության ներկայացուցիչը: