14599 դիտում
11:00 05-06-2017
Մուսալեռ գյուղի թաղամասերից մեկում վերջին 40 տարում բնակիչները զրկված են խմելու ջրից. ինչը նրանց համար երազանք է դարձել, նրանց հույսը «Վեոլիա ջուր» ընկերությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանիn հարակից թաղամասի բնակիչների համար վերջին 40 տարվա ընթացքում ամենամեծ խնդիրը եղել է խմելու ջրով ապահովված լինելը:
Թաղամասի բնակիչներից թե մեծերը, թե փոքրերը այս տարիների ընթացքում չեն հիշում այնպիսի օր, որ գոնե այդ 1 ժամը, որ օրվա ընթացքում խմելու ջուր են տալիս, բավարարած լինի ընտանեկան կարիքները հոգալուն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խնդրի լուծման համար «Հայջրմուղ»-i և գյուղապետարանի միջև համաձայնություն էր ձեռք բերվել և խողովակաշարի շինարարությունը սկսվել էր: Ջուրն այժմ հասել է միչև հուշարձանի մոտ, մնացել է մոտ 300 մետր տարածություն, սակայն աշխատանքները դադարեցվել են:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ իրենք պատրաստ են իրենց ուժերի ներածին չափով օգնության ձեռք մեկնել, միայն թե աշխատանքները վերսկսվեն: Նրանք, որպես ջրի խիստ անհրաժեշտության մասին վկայող փաստ, նշեցին, որ հուշարձանում գործ անող զինվորները իրենցից ջուր են ուզում, իսկ իրենք հայրենիքի պաշտպաններին, ցավոք, մերժում են:
Գյուղացիներn ափսոսանքով են նում հատկապես այն փաստը, որ խմելու ջուր ունենալու իրենց երազանքը իրականացնելու համար չնչին միջամտություն է անհրաժեշտ:
Հուսահատված բնակիչները միաբերան դիմեցին «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի նրանք շարունակեն կիսատ թողած գործը և բնակիչները վերջապես կարողանան մարդավարի ապրել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13833 դիտում
18:47 23-10-2022
Տարեք ու զխտկվեք. ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա ջուր»-ը խմելու ջրից եկած գորտի վերաբերյալ․ Oragir.News
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»