211652_close_icon
views-count32612 դիտում article-date 12:11 30-06-2017

Ամռան այս տապին Երևանի թաղամասերից մեկի բնակիչները զրկված են խմելու ջրից. պատճառը, ըստ նրանց, հարևանությամբ գործող «Գրանդ Քենդի»-ն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 29-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին են դիմել Երևանի Շահամիրյանների փողոցի 9-րդ շենքի և հարակից տների բնակիչները, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 5 տարի է՝ զրկված են խմելու ջրից, իսկ պատճառը, ըստ նրանց, հարևանությամբ գործող «Գրանդ Քենդի» հայ-կանադական համատեղ ձեռնարկություն, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործարանն է, որին մատակարարվող ջուրը կատարվում է նույն խողովակով և բնակիչներին ջուր չի հասնում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասացին. «Խմելու ջրի մատակարարում չկա: Դիմել ենք Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարությանը, տարբեր մարմիններին, բայց լուծում չկա: «Գրանդ Քենդի» ընկերության գործարանին այնքան ջուր է մատակարարվում, որ մեր տներին հերթ չի հասնում և, երևի, մտածում են՝ պետք էլ չի, որ հասնի: Մեր փողոցում բնակվում են բազմաթիվ մանկահասակ երեխաներ, ծերեր: Ամառվա այս տապին ո՞նց կարելի է առանց ջրի գոյատևել, եթե արդեն ջուրն են կտրում ժողովրդից, էլ ինչպե՞ս ապրենք, նման կերպով ապրելը հավասար է անապատում բնակվելուն: Մենք՝ բոլոր բնակիչներս, խնդրում ենք պատկան մարմիններին, որպեսզի հնարավորին կերպով լուծվի այս խնդիրը, այլապես այստեղ բնակվելը անհնար է դարձել»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր