211652_close_icon
views-count2846 դիտում article-date 09:36 07-06-2017

Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը պահածոների գործարանի տնօրեն է նշանակվել. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, որը 15 տարի շարու­նակ եղել է Ազգային ժողովի պատգամավոր, սակայն այս տարվա ԱԺ ընտրություններից հետո մանդատ չս­տացավ իր քաղաքական ուժի չընտրվելու պատճառով, նշանակվել է Ոսկեվազի գյուղմթերքների, կոնյակի ու պահածոների վերամշակման գործարանի գլխավոր տնօրեն: Գործարանի սեփականատերը Արթուր Բաղ­դասարյանն է: Այս մասին Aгavot.am-ին տեղեկացրեց Հովհաննես Մարգարյանը, նշելով, որ «մի փոքր» հե­ռացել է քաղաքականությունից: Նա ներկայացրեց, որ հսկայական գործարան է, գյուղոլորտում կարևոր դերակատարություն ունեցող արտադրական միավորում է, ունի մեծ թվով աշխատակիցներ, թեև հետամուտ են լինելու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Նշենք, որ Ազգային ժողովի էջում տեղ գտած տեղեկատվու­թյան համաձայն՝ Հովհաննես Մարգարյանը գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր