211652_close_icon
views-count3080 դիտում article-date 10:31 07-06-2017

Սոցիալ-տնտեսական վիճակը կայուն ծանր է․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանություննե­րը հայտարարեն, թե մեր սոցիալ-տնտեսական իրավի­ճակի բարելավումը իրենք պայմանավորում են տնտե­սության մեջ ներդրումներով, արտահանման աճով և այլն, գործնականում հիմնական հույսը մասնա­վոր տրանսֆերտների աճն է և պղնձի թանկացումը: Եթե նույնիսկ կառավարության հայտարարած ծրագրերը ամբող­ջովին իրականանան և այս տար­վա ընթացքում իրականանան 850 միլիոն դոլարի օտարերկրյա ներդ­րումները, կառավարությունը կարողանա իրականացնել այն բոլոր բարեփոխումները, որի մասին հայ­տարարել է, դա չի կարող թողնել նույն ազդեցությունը մեր սոցիալ-տնտեսական կյանքի վրա, ինչպես մասնավոր տրանսֆերտների աճը: Իհարկե, որակական առումով ներդրումների շնորհիվ արձա­նագրվող աճը ավելի երկարատև է, ավելի հուսալի է, բայց կարճատև ժամանակահատվածում դա չի կա­րող էական ազդեցություն ունենալ սոցիալ-տնտեսական կյանքի վրա: Տարեկան ՀՀ բնակչությունը ստանում է պետական բյուջեի մուտքերի հետ համեմատելի ծա­վալների մասնավոր տրանսֆերտներ, որը, կարելի է ասել, հավասա­րաչափ բաշխվում է բնակչության միջև և բարձրացնում նրանց գնո­ղունակ պահանջարկը: Դա էլ իր հերթին հանգեցնում է ապրանքնե­րի ու ծառայությունների առաջար­կի, այսինքն՝ արտադրության աճին: Մի խոսքով, մասնավոր տրանսֆերտների աճը ուղղակիո­րեն հանգեցնում է թե մակրոտն­տեսական ցուցանիշների արագ աճին, և թե բնակչության սոցիա­լական վիճակի բարելավմանը: Թե ՀՀ կառավարությունը, և թե Կենտրոնական բանկը կանխատեսումներում լավատեսորեն են նայում տրանսֆերտների աճի հեռանկարին: Կարելի է համոզված ասել, որ տնտեսական բարեհունչ ցուցանիշների կանխատեսումներ անելիս այս կառույցների մտքի մեջ առաջին հերթին ունեն հենց տրանսֆերտների աճի հեռանկա­րը, և հետո միայն ներդրումների աճը, բարեփոխումները և այլն, որոնք այսօր ֆանտաստիկայի ոլորտից են: «2017թ. տնտեսական աճը արագացող կլինի, պայմանա­վորված ինչպես արտաքին զար­գացումներով՝ մասնավորապես Ռուսաստանի տնտեսության և պղնձի համաշխարհային գների վերականգնմամբ, այնպես էլ 2016թ. իրականացված խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությամբ»,- նշված է 2017 թվականի պետական բյուջեի ուղերձում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր