2172 դիտում
12:55 07-06-2017
Կառավարությունը և իսպանական «GS Inima Environment S.A» ընկերությունը կհամագործակցեն ջրային ենթակառուցվածքների բարելավման ոլորտում
Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ այսօր կառավարությունում Փոխըմբռնման hուշագիր է ստորագրվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի և իսպանական «GS Inima Environment S.A» ընկերության միջև: Փաստաթուղթն ստորագրել են Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտա Վերդե Բլասկեզը:
«GS Inima Environment S.A» ընկերությունը ջրային ոլորտում առաջատար կազմակերպություններից է, որը 18 երկրում պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր է իրականացնում: Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է, որ կողմերը կհամագործակցեն Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման բնագավառում:
Մինչ հուշագրի ստորագրումը վարչապետ Կարեն Կարապետյանը և «GS Inima Environment S.A» գլխավոր գործադիր տնօրեն Մարտա Վերդե Բլասկեզը քննարկել են համագործակցության ուղղությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Ողջունելով համագործակցությունը՝ Կարեն Կարապետյանը կարևորել է ջրային ենթակառուցվածքների զարգացման, աղբի վերամշակման, խմելու ջրի մատակարարման ու կեղտաջրերի մաքրման ոլորտներում համատեղ աշխատանքների և ծրագրերի իրականացումը:
Մարտա Վերդե Բլասկեզը նշել է, որ «GS Inima Environment S.A»-ը բարձր է գնահատում ՀՀ կառավարության նախաձեռնողականությունը, պատրաստ է համագործակցել նշված ուղղություններով և նորարարական լուծումներ առաջարկել առկա խնդիրների կարգավորման համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2313 դիտում
14:48 16-03-2017
Ջրային տնտեսության պետական կոմիտեն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կհամագործակցեն ջրի որակի բարելավման հարցում
790 դիտում
13:17 15-06-2023
Հայաստանն ու Իտալիան կհամագործակցեն ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում
Այս բաժնից
817 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ
496 դիտում
18:02 17-01-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
1201 դիտում
17:43 17-01-2025
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել