793 դիտում
13:17 15-06-2023
Հայաստանն ու Իտալիան կհամագործակցեն ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր։ Այն ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Իտալիայի ազգային ճանապարհների միության (Anas) գործադիր տնօրեն Ալդո Իսին։ Հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանն ու դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ Իտալիայում էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում։ Այցելության նպատակն էր ծանոթանալ Իտալիայի ճանապարհային ենթակառուցվածքներին, այս ոլորտում ամրապնդել հայ-իտալական գործակցությունը, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում։
Հուշագրով սահմանվում է կողմերի միջև համագործակցություն՝ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լավագույն փորձի, ճանապարհային ոլորտի նորարարությունների, նոր տեխնոլոգիաների մասին տեղեկատվության փոխանակման, ճանապարհային անվտանգության բարձրացման միջոցով:
Հուշագրով նախատեսվում են երկու երկրների մասնագետների վերապատրաստում, պարբերական ճանաչողական այցեր՝ նպաստելու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը, ինչպես նաև՝ համատեղ կոնֆերանսների, սեմինարների, հանդիպումների, այլ ծրագրերի կազմակերպում։
Anas-ի ղեկավար Ալդո Իսիի խոսքով՝ ստորագրված փաստաթուղթը երկու երկրների համար համագործակցության և ինժեներական գիտելիքների փոխանակման կարևոր հնարավորություն է:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն էլ շեշտեց, որ հայկական կողմը շահագրգռված է ճանապարհաշինության և ճանապարհների կառավարման ոլորտում աշխարհի լավագույն փորձն ուսումնասիրելու և այն Հայաստանում ներդնելու հարցում։ Նա կարևորեց նաև մասնագետների շարունակական վերապատրաստումը, ինչը ոլորտի զարգացման նախադրյալներից է։

Նմանատիպ նյութեր
800 դիտում
11:29 23-01-2023
Հայաստանն ու Իտալիան սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հուշագիր կստորագրեն
4598 դիտում
15:48 26-06-2017
Հայաստանն ու Չինաստանը կհամագործակցեն սեյսմիկ-պաշտպանության ոլորտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
592 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
436 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
943 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ