55011 դիտում
14:45 07-06-2017
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ասֆալտապատումն այնպես են կատարում, որ անգամ Նյուտոնը կնախանձեր, այստեղ են ասում՝ «գետի բերած, գետի տարած». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եթե Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ընկերության աշխատակիցները հանրապետությունում ճանապարհների ասֆալտապատումը կատարում են միջազգային չափանիշներին համապատասխան, որպեսզի երկար տարիներ փոսալցման աշխատանքներ չկատարվեն, ապա հանրապետության որոշ գյուղական համայնքներում փոսալցման աշխատանքներ կատարվում են բարձիթողի վիճակում։
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում փոսալցման աշխատանքները կատարվել են անձրևաջրերի մեջ, մինչդեռ գաղտնիք չէ, որ այդ ասֆալտը 1-2 օրվա կյանք է ունենալու, ու մինչ կառավարությունը իր սուղ միջոցներից գյուղապետարաններին գումար է հատկացնում ճանապարհների ասֆալտապատման համար, Ն. Գետաշեն գյուղում, երևի, գյուղապետը մտածել է, որ էդ գումարը գետն է բերել։ Այստեղ են ասում՝ «գետի բերած, գետի տարած»։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պարզել է, որ այդ ճանապարհի վերանորոգման ու ասֆալտապատման պատասխանատուն գյուղապետարանն է ու վստահ է, որ Գեղարքունիքի մարզպետարանը, ինչպես նաև բոլոր մարզպետները հետևություններ կանեն և իրենց հսկողության տակ կպահեն գյուղերում ճանապարհների փոսալցման ու ասֆալտաատման աշխատանքները, որպեսզի այն լինի որակով, որ հետո հայտնի ու սիրված «Խաթաբալա» ֆիլմի հերոսների նման «3 մանեթնոց լաց ու կոծ չդնեն» կառավարության առաջ, թե՝ մեզ գումար հատկացրեք, որ ճանապարհներն ասֆալտապատենք։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսանյութ, որը կատարվել է հունիսի 5-ին, որը մեզ է տրամադրել մեր ընթերցողը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1956 դիտում
18:38 03-12-2014
Հիմնանորոգվել է Ներքին Գետաշեն - Վերին Գետաշեն - Մադինա ավտոճանապարհը. տեսանյութ