8118 դիտում
15:02 07-06-2017
Երեկվա սաստիկ մրրիկն էական վնասներ է պատճառել նաև Էջմիածին քաղաքին. քաղաքապետարանը կդիմի կառավարությանը
Նախօրեի սաստիկ մրրիկն էական վնասներ է պատճառել նաև Էջմիածին քաղաքում: Քաղաքապետարանի մասնագետները, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ առաջին իսկ պահին օպերատիվ արձագանքում են բնակիչների ահազանգերին, նաեւ՝ իրենք են հանձնաժողով կազմել, իրենք եւս, այցելում են քաղաքի բոլոր թաղամասեր եւ փաստագրում բոլոր վնասները: Փաստագրումը կատարվում է լուսանկարահանումներով եւ տեսագրություններով:
Քաղաքապետարանի ստեղծած մասնագիտական հանձնաժողովը գնահատում է վնասի չափը, ինչից հետո բոլոր հիմնավորումներով, քաղաքապետարանը կդիմի կառավարություն՝ մրրիկի պատճառած վնասի փոխհատուցման խնդրանքով:
Կան բազմաբնակարան շենքերի վնասված բազում տանիքներ, մի քանի տասնյակ սեփական տների վնասված տանիքներ, վնաս հասցվել է ջերոցային տնտեսություններին, նույնիսկ՝ էլեկտրալարերի, գազատար խողովակների:
Նախորդ տարիներին եւս Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հետեւողական է եղել նման հարցերում: Վնասի փոխհատուցման համար մշտապես էլ դիմումներ ուղղվել են կառավարությանն, ինչպես նաեւ՝ Էջմիածնի քաղաքապետարանը մշտապես փորձել է իր սուղ հնարավորություններից ուղղել հողմից, կարկուտից տուժած էջմիածնեցիներին օգնելու համար, հողմի հետեւանքների վերացման համար:
Նմանատիպ նյութեր
25447 դիտում
16:47 11-07-2016
Ուժգին հողմն ու կարկուտը հսկայական վնաս են պատճառել Էջմիածին քաղաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7964 դիտում
00:00 12-06-2015
Նոյեմբերյանի գյուղերում ընկույզի չափ կարկուտը վնասներ է պատճառել բնակիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5836 դիտում
18:58 12-06-2015
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. ընկույզի չափ կարկուտը վնասներ է պատճառել Լոռու մարզի Ճոճկան գյուղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
700 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին