211652_close_icon
views-count25447 դիտում article-date 16:47 11-07-2016

Ուժգին հողմն ու կարկուտը հսկայական վնաս են պատճառել Էջմիածին քաղաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան հետեւյալ գրառումն է կատարել. «Բնությունը հերթական անգամ տհաճ անակնկալ մատուցեց: Հուլիսի 10-ից 11-ի գիշերվա կարկուտը, որ ուղեկցվում էր ուժգին հողմով, էական վնաս է պատճառել Էջմիածին քաղաքին: Վնասվել են տասնյակ շենք-շինություններ, ցանքատարածություններ, ջերմոցային տնտեսություններ: Քաղաքային իշխանության պարտքն ու պարտականությունն է հնարավորության սահմաններում էջմիածնեցուն օգնելը: Հենց գիշերվանից քաղաքապետարանի համապատասխան բաժինների մասնագետներն անցել են գործի: Կատարվում է փաստագրում, պատճառված վնասի չափի գնահատում: Ճշգրտված տվյալների հիման վրա կկազմվի փաստաթուղթ եւ կդիմենք պատկան մարմիններին` մեր պետությանը` քաղաքացիների վնասը հատուցելու խնդրանքով: Ցավոք, մեր քաղաքն այս տարի արդեն մի քանի անգամ է տուժում բնական աղետից: Մայիսի հողմից էլ բազմաբնակարան շենքերի եւ համայնքային, պետական նշանակության կառույցների տանիքներ էին վնասվել: Մենք, համայնքային բյուջեի համեստ հնարավորություններով, վնասված տանիքների մեծ մասը վերանորոգել ենք: Սակայն, թերեւս, առանց պետական աջակցության չկարողանանք փոխհատուցել աղետյալ մեր բոլոր քաղաքացիներին»: Կից ներկայացվող տեսանյութում էլ փաստերն են, որ իսկապես կարկուտն ահռելի վնաս է պատճառել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր