211652_close_icon
views-count2376 դիտում article-date 19:18 07-06-2017

Կոռուպցիան այն հարցն է, որտեղ չկա իշխանություն ու ընդդիմություն, կան սրտացավ քաղաքացիներ

Կոռուպցիան այն հարցն է, որտեղ չկա իշխանություն ու ընդդիմություն, կան սրտացավ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են վերացնել այս խնդիրը. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ կարևորելով օրենսդրական նախաձեռնությունը: Նա հայտարարեց, որ կոռուպցիան մեծագույն խնդիր է մեր երկրի համար, և ընդդիմությունն ու իշխանությունը միասին պիտի պայքարեն դրա դեմ: «Մենք բոլորս պետք է ունենանք հստակ տեսլական ու գնանք: Կարիք կա՞, որ այստեղ դիվիդենտներ շահենք, կարծում եմ՝ չկա»,-ասաց նա և նշեց, որ կլինեն քաղաքական ուժեր, որոնք կօգտագործեն այս հարցը՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար: «Այս տարիների ընթացքում իշխանությունն ապացուցել է, որ ունի քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Դա դրսևորվել է ոչ միայն խոսքով, այլև գործով»,-նկատեց նա:

Նմանատիպ նյութեր