6762 դիտում
19:40 07-06-2017
«Գործ տվողների» դեմ պայքարողներն ամենամեծ գործ տվողներն են. «Կոշ» ՔԿՀ-ի նախկին կալանավոր
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կոռուպցիայի կանխարգելման հացերով հանձնաժողովի նախագծի քննարկման ժամանակ կոշտ պատասխան տվեց ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանին, որը «գործ տվողներ» էր անվանել կոռուպցիոն դեպքերի մասին հայտնող անձանց:
«Ես այսօր ստիպված էի երկրորդ անգամ ձայն խնդրել և ելույթ ունենալ որպես «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին կալանավոր և իմ տարակուսանքը հայտնել այն մասին, որ և նախորդ գումարման, և ընթացիկ գումարման Ազգային ժողովում ժամանակ առ ժամանակ հնչում են մտքեր ու արտահայտություններ, որոնք ստիպում են ինձ զգալ այնտեղ՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պատերից ներս:
Եկեք մի բան ֆիքսենք. գործ տալը դա հանցագործ աշխարհին հատուկ հասկացություն է, իսկ հանցագործ աշխարհի գործառնական նշանակությունը թալանելն է, գողանալը, նաև սպանելը: Մենք ի՞նչ ուղերձներ ենք մեր հանրությանն ուղղում: Մեր բանակում ունեցած բազմաթիվ պրոբլեմները հենց այս խնդրի հետ են կապված, որ հենց մեկը տեսնում է, որ մյուսը տանկից վառելիք է գողանում, պետք է զեկուցագիր գրի ղեկավարությանը, կողքից ասում են՝ «արա, հո դու գործ տվող չես»: Որ պոստում փամփուշտի արկղերը կամ դատարկ են, կամ մեջը հող ա լցրած, և պետք է համապատասխան զեկուցագրերով տեղեկացնել, ասում են՝ «արա, հո դու գործ տվող չես»: Եվ մարդկանց ճակատագրեր են դրված զոհասեղանին: Եվ ընդհանրապես ես կարծում եմ սա արդեն էթիկայի հարց է, էս ի՞նչ հասկացություններով են Ազգային ժողովում առաջնորդվում:
Եվ ես ձեզ պատասխանատու կերպով ասեմ՝ որպես «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին կալանավոր, որ «գործ տալու» մասին ազդարարողներն իրենք վազում ու շատ ակտիվ գործ են տալիս իրենց իսկ տրամաբանության սահմաներում ստեր գրելով ու մարդկանց նկատմամբ զրպարտանք ու վատ բաներ անելով: Իմ համոզմունքը հետևյալն է, որ չակերտավոր «գործ տվողների» դեմ պայքարողներն ամենամեծ գործ տվողներն են: Եվ ես սա ձեզ ասում եմ՝ որպես «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին կալանավոր»,- ԱԺ-ում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
2267 դիտում
13:26 09-01-2020
«Գործ տալու» մասին խոսողները ամենամեծ «գործ տվողներն» են. Փաշինյան
5644 դիտում
20:17 10-10-2022
«Կոշ» ՔԿՀ նախկին պետը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման. պաշտպանը դատավճռի դեմ բողոք կներկայացնի. News.am
Այս բաժնից
1624 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1483 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան