211652_close_icon
views-count77432 դիտում article-date 22:05 07-06-2017

Արտակարգ դեպք Վաղարշապատում. ոստիկանները հայտնաբերել են 18–ամյա տղային, ում պատճառով 14–ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հետաքննություն է սկսվել հունիսի 5-ին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «դեղորայքային թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակչուհի, 14-ամյա Ա. Կ.-ն: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Բաբայանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում Աշխեն Կ.-ի մայրը հայտնել է, որ իր աղջիկը տանը միայնակ է եղել ու փորձել է ինքնասպանություն գործել՝ խմելով մեծ քանակությամբ դեղահաբեր և պատճառը՝ ոմն Ռազմիկն է, ով անընդհատ սպառնալիքի և անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով իր աղջկան հասցրել է ինքնասպանությոն փորձի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ գործողությունների շնորհիվ պարզել են Ռազմիկի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ, 18-ամյա Ռազմիկ Հակոբյանն է, ով ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Վաղարշապատի ոստիկանություն, որտեղ բացատրություն տալուց հետո նա ստորագրությամբ բաց է թողնվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր