211652_close_icon
views-count3773 դիտում article-date 17:27 04-08-2015

Ինչ պատժի արժանցավ 36-ամյա Գարիկը, ում պատճառով Արմինեն ինքնասպանության փորձ էր կատարել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 36-ամյա Գարիկ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքի ճանապարհով Արմինե Գրիգորյանին հասցրել է ինքնասպանության փորձի: Արթիկի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը` վճռել է` Գարիկ Մելքոնյանին մեղավոր ճանաչել` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 2/երկու/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով: Նշված պատժին ՀՀ քրեական օրենսգրքի 67 հոդվածի կարգով մասնակի գումարել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախորդ՝ դատավճռով նշանակված ազատազրկման ձեւով չկրած պատժից 1/մեկ/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով պատիժը եւ Գարիկ Մելքոնյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 4/չորս/ տարի ժամկետով

Նմանատիպ նյութեր