211652_close_icon
views-count5460 դիտում article-date 18:10 08-06-2017

Norway Chess սուպերմրցաշար. Արոնյան-Գիրի. ուղիղ միացում

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկում է Norway Chess շախմատային սուպերմրցաշարի 3-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Նշենք, որ մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն էր Հիկարու Նակամուրան: Ամբողջ պարտիայի ընթացքում սևերով խաղացող Արոնյանը ուներ որոշակի առավելություն, սակայն նրա մրցակիցը պաշտպանվելիս գործեց շատ հստակ, և խաղի 60-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Հաշտություններ կնքվեցին Գիրի- Կարյակին, Կարուանա – Կարլսեն և Ուեսլի Սո – Վաշիե-Լագրավ պարտիաներում, իսկ Վլադիմիր Կրամնիկը առավելության հասավ Վիշվանաթան Անանդի նկատմամբ: 2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 1.5-ական միավոր վաստակած Վլադիմիր Կրամնիկը և Հիկարու Նակամուրան: 6 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Ֆաբիանո Կարուանան, 1-ական միավորով կիսում են 3-8-րդ հորիզոնականները, իսկ կեսական միավոր վաստակած Անիշ Գիրին և Վիշվանաթան Անանդը եզրափակում են աղյուսակը: [b]Norway Chess-2017, 3-րդ տուր [/b] Արոնյան – Գիրի Կարլսեն – Նակամուրա Կրամնիկ – Սո Վաշիե-Լագրավ – Կարուանա Կարյակին – Անանդ Արոնյան-Գիրի, Կրամնիկ-Նակամուրա պարտիաների ուղիղ ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր