211652_close_icon
views-count7579 դիտում article-date 20:12 08-06-2017

Բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի հնարավորություններին մեր գյուղացիները քաջածանոթ են, բացի այդ այն նաև մատչելի է. Գյուղատնտեսության նախարար

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Բելառուսի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության և գյուղատնտեսական տեխնիկայի կայանի (ԳՏԿ) հիմնադրման ծրագրերին վերաբերող հարցեր: «Բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի հնարավորություններին մեր գյուղացիները քաջածանոթ են , բացի այդ այն նաև մատչելի է »,- նշել է Իգնատի Առաքելյանը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել կազմել մասնագետների խումբ, որոնք կայցելեն Հայաստան՝ տեղում կուսումնասիրեն շուկան, կծանոթանան Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին : Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկը նշել է, որ բելառուսական կողմը կարող է տարածաշրջանին համապատասխան կոմբայններ արտադրել, ինչպես նաև պատրաստ են Հայաստանում գյուղտեխնիկայի հավաքման կենտրոն բացել, որը հնարավորություն կտա ավելացնել գյուղտեխնիկայի իրացման ծավալները՝ համապատասխան պայմանների դեպքում դրանք Հայաստանի հարևան երկրներին ևս մատակարարելու համար: Կողմերը քննարկել են ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր