211652_close_icon
views-count7555 դիտում article-date 14:46 09-06-2017

ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև հյուսիսամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով խորհրդակցություններ են կայացել

Հունիսի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` հյուսիսամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետի պաշտոնակատար Արման Հակոբյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի վարչության պետ Գեորգի Բորիսենկոն: Արման Հակոբյանը ներկայացրեց ՀՀ-ԱՄՆ ու ՀՀ-Կանադա համագործակցությունը, իսկ Գեորգի Բորիսենկոն անդրադարձ կատարեց ռուս-ամերիկյան և ռուս-կանադական հարաբերություններին: Խորհրդակցությունների ավարտին Ռուսաստանի արտգործնախարարության պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Նմանատիպ նյութեր