7645 դիտում
09:27 10-06-2017
Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծելու մեղադրանքներով երկու հոգի է կալանավորվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծելու համար մինչև հիմա երկու հոգի է կալանավորվել:
Նրանցից մեկը Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանն է, որը կրկնակի քվեարկության էր դիմել և բացահայտվելուց հետո կալանավորվել, ընդ որում, Արմավիրում նա հայտնի է որպես ՀՀԿ-ական, բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ օգտին աշխատող կեղծարար: Հիմա նրա դատավարությունն ընթանում է, թեև այս ընթացքում Կաղզվանցյանը գրավով ազատ է արձակվել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անազատության մեջ է ևս մեկ կեղծարար՝ Դավիթ Սիմոնյանը: Նա էլ եղբոր՝ Գոռ Սիմոնյանի անձնագրով էր քվեարկել Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում տեղակայված թիվ 9/53 ընտրատեղամասում: Հետո կատարվածը բացահայտվել էր, ու հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց նաև ազատ արձակվի Սիմոնյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6328 դիտում
10:33 06-06-2018
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ խնջույքի համար ծախսվել է 1 մլն 700 հազար դրամ․ «Հայկական ժամանակ»
1655 դիտում
08:01 22-10-2015
Նույնականացման քարտով քվեարկությունը ընտրությունները կեղծելու լրացուցիչ գործիք կդառնա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
910 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»