9821 դիտում
11:07 10-06-2017
Ուզում եմ, որ այստեղ գործեն դատարանները, ոչ թե «հերոս տղերքից» կազմված «ռևկոմները»․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Ինչո՞ւ նրանք պետք է դատվեն»` այդ հարցն էին տալիս երկու օր առաջ Էրեբունի և Նուբարաշեն առաջին ատյանի դատարանի մոտ հավաքած «Սասնա ծռերի» երկրպագուները:
Իսկ ինչու չպիտի՞ դատվեն: Ո՞ր երկրում շենք-շինություն զենքով գրավելու, պատանդ պահելու, մեքենաներ այրելու և այլ մեղադրանքներով մարդկանց չեն դատում: Ո՞ր երկրի Քրեական օրենսգրքում չկան նմանատիպ հոդվածներ: (Հատուկ չեմ խոսում ոստիկանների սպանությունների մասին, որոնք չեն կարող մեղսագրվել բոլորին՝ դրանք ունեն կոնկրետ մեղավորներ):
Հիմա եթե ես մի քար վերցնեմ և սկսեմ կոտրել մարդկանց պատուհանների ապակիները, ես կարո՞ղ եմ ասել, , որ դա չեմ անում իմ անձնական շահերից ելնելով, ես, այդպիսով, ապստամբում եմ և, հետևաբար, ինձ համար պետք է գրել մեկ այլ Քրեական օրենսգիրք, ըստ որի, ես չպիտի դատվեմ: Որովհետև իշխանություննները վատն են, դատարաններն անկախ չեն, իսկ երկրի վիճակը սարսափելի է: Կարծում եմ, կա երկու հնարավորություն. կամ դատել բոլոր ապակի կոտրողներին, կամ ստեղծել «ռևկոմներ», որտեղ ավտոմատավոր մարդիկ իրենց դատը կանեն` ելնելով «հեղափոխական անհրաժեշտությունից»:
Հնարավո՞ր է, որ պատմությունն արդարացնի «Սասնա ծռերին»: Իհարկե, հնարավոր է՝ ավելի գեշ ապստամբություններ է արդարացրել: Կարող է նույնիսկ պատահել, որ «ծռերի» արձանները դրվեն, և պիոներները կամ բազեները հանդիսավոր երդումներ տան նրանց արձանների առջև: Բայց ես պատմաբան չեմ: Ես այս պահիս Հայաստան պետությունում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ապրել եմ, ապրելու եմ և մեռնելու եմ այստեղ: Ուզում եմ, որ այստեղ գործեն պետական մարմիննները, այդ թվում՝ դատարանները, ոչ թե «հերոս տղերքից» կազմված «ռևկոմները», որոնք իրենք կորոշեն, թե ում սպանեն, ինչ վառեն և ինչ շենք գրավեն զենքով: Եթե այս «տղերքին» դա թույլատրելի է, ապա վաղը կգան ուրիշ «տղերք», ավելի ուժեղ զենքերով, հետո ավելի հզոր «տղերք», և դրան վերջ չի լինելու: Եթե մենք ժամանակին օգտվեցինք «հերոս տղա» Սուրեթ Հուսեյնովի «ապստամբությունից», ապա ինչո՞ւ հակառակորդը չի կարող նույն բանն անել:
Գուցե «Դրո» խմբի մարդասպանները կամ Նաիրի Հունանյանն ու նրա հանցակիցները նո՞ւյնպես չպիտի դատվեին: Ի՞նչ է, անձնական շահերի համա՞ր էին նրանք գնացե՞լ այդ քայլերին: Պակա՞ս «գաղափարական արդարացումներ» ունեին: Դատարաննե՞րն էին այն ժամանակ ավելի անկախ, թե՞ երկրի վիճակն էր ավելի լավը»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2157 դիտում
11:20 28-02-2019
ՊՈԱԿ-ները օպտիմալացնելու հարցում պետք է գործեն որոշակի սկզբունքներ․ «Առավոտ»
817 դիտում
10:59 09-09-2022
Ժողովուրդը, դատարանները և «տրիբունները» նույնն են․ «Առավոտ»
Այս բաժնից
910 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»