211652_close_icon
views-count4578 դիտում article-date 16:38 10-06-2017

Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի Քաթարի հետ կապված իրավիճակը հարթվի. Ս. Լավրով

Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորվի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Քաթարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ ունեցած զրույցի ժամանակ, հաղորդում է Ria Novosti-ն; Նա նշել է, որ Ռուսաստանը կապի մեջ է այդ իրավիճակում հայտնված բոլոր երկրների հետ և հեռախոսազրույցներ են տարվում կոնֆլիկտը հարթելու ուղղությամբ։ «Ինչ որ Ռուսաստանը իր վիճակի կլինի անել, կանի, քանի որ արաբական որոշ պետությունների կողմից Քաթարի հետ դիվանագիտական կապը խզելու մասին տեղեկությունը մենք մեծ մտահոգությամբ ընդունեցինք»,-հավելել է Լավրովը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը որոշ սկզբունքներից ելնելով՝ չի միջամտում այլ երկրների ներքին գործերին, սակայն այդ իրավիճակը չի գոհացնում Մոսկվային։ Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Եգիպտոսը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, իսկ հետո Եմենը, Լիբիան, Մալդիվյան Հանրապետությունը, Մավրիտանիան հայտարարեցին, որ դադարեցնում են Քաթարի հետ դիվամնագիտական հարաբերությունները նրա կողմից ահաբեկիչներին սատարելու համար։

Նմանատիպ նյութեր