9225 դիտում
21:36 10-06-2017
Ֆրանասիայում վաղը ԱԺ ընտրություններ են անցկացվելու. ինտրիգը պահպանվում է
Վաղը, հունիսի 11-ին Ֆրանսիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Ֆրանսիացիները ընտելու են Ազգային ժողովի ստորին պալատի պատգամավորներին:
Երկրիմ 557 ընտրական օկրուգներից ընտրվելու են նույնքան պատգամավորներ: Հաղթող է համարվում այն թեկնածուն, որի օգտին քվեարկում են քվեարկության մասնակիցների կեսից ավելին: Եթե երևէ օկրուգում ոչ ոք չի հավաքում կեսից ավելի ձայներ, ապա մեկ շաբաթ անց անցկացվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին երկու ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնի հաղթանակը նախագահի ընտրություններում խարխլել է ֆրանսիական ավանդական քաղաքական հավասարակշռությունը սոցիալիստների և աջ-կենտրոնամետների միջև: Այս պատկերը կարող է արտացոլվել նաև խորհրդարանում:
Վաղվա ընտրություններում հանրապետականները հենվում են առաջնորդներ Նիկոլյա Սարկոզիի և Ֆրանսուա Բարուենի վրա: Ազգայնականները հույս ունեն, որ Մարին Լը Պենի «Ազգային ճակատը» կկարողանա հաղթել: Ձախերը առաջին պլան են մղել Ժան-Լյուկ Մելանշոնի «Անպարտելի Ֆրանսիա» կուսակցությանը:
Նշենք, որ Մակրոնի «Առաջ, հանրապետություն» նորաստեղծ կուսակցությունը ներկայում ոչ մի պատգամավոր չունի խորհրդարանում: Սակայն «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունը ձգտում է մեծամասնություն ստանալ այս ընտրություններում: Հակառակ դեպքում Մակրոնը ստիպված է լինելու կոալիցիոն կառավարություն ձևավորել:
Աղբյուրը՝ [url=http://ru.euronews.com/2017/06/09/france-assamlbe-nationale-elex]euronews[/url]
Նմանատիպ նյութեր
1765 դիտում
13:58 07-06-2014
Վաղը Հայաստանի 59 համայնքերում ընտրություններ են անցկացվելու
2091 դիտում
19:47 14-05-2014
Հունիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու
Այս բաժնից
991 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1012 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
907 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել