211652_close_icon
views-count12241 դիտում article-date 14:05 11-06-2017

Հարձակում հայ երկրպագուների վրա՝ Մոնտենեգրոյում

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Մոնտենեգրոյում հարձակում է եղել հայ երկրպագուների վրա: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մոնտենեգրո-Հայաստան խաղից հետո, երբ հյուրերի սեկցիայում գտնվող շուրջ 80 հայ երկրպագուները, անվտանգության կարգադրությունները լսելով 30 րոպե սպասելուց հետո ոտիկանների ուղեկցությամբ հեռանում էին մարզադաշտից, հայ երկրպագուների վրա դրոշներ, պաստառներ զավթելու ակնկալիքով հարձակում գործեց Մոնտենեգրոյի երկրպագուների խուլիգանական խմբավորում։ Արժանանալով դիմադրության ՖԱՖ-ի կողմից, ուլտրաներին ոչինչ զավթել չհաջողվեց։ 2 կողմից եղան բերման ենթարկվածներ և հոսպիտալացվածներ։ Ոստիկանությունը կիրառեց անհամաչափ ուժ։ Ուշ գիշեր ոստիկանական բաժանմունքից և հիվանդանոցից շարժման անդամների դուրս գրվելուց հետո ՖԱՖ-ը ողջ անձնակազմով վերադարձավ Բուդվա»: Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ հունիսի 30-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում մրցեց Մոնտենեգրոյի հավաքականի հետ և 1:4 հաշվով պարտություն կրեց:

Նմանատիպ նյութեր